Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ապարան քաղաքում

15:30 / 02.09.2014

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Լեքսուս» մակնիշի 100 LS 64 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ս.), «Վոլկսվագեն» մակնիշի 34 MT 048 (վարորդ` Կ. Մ.) և «ՎԱԶ-2124» մակնիշի 61 ՏU 119 պետհամարանիշի (վարորդ` Մ. Մ.) ավտոմեքենաները. հրդեհ չի հայտնաբերվել, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի փականները:

← Վերադառնալ ցուցակին