Նորություններ

Պատահարներ

Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

17:21 / 01.09.2014

Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Կարմիր կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 977 SL 17 պետհամարանիշով 50 տ տարողությամբ բեռնատարը կողաշրջվել է: 

Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարն ուղղվել է. հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

← Վերադառնալ ցուցակին