Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան բախվել է ծառին

20:14 / 30.08.2014

Օգոստոսի 30-ին, ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-3 ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Սուբարու» մակնիշի 34 VN 901 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից հրդեհ է բռնկվել շարժիչի հատվածում, ոը մարվել է տեղի ուժերով:

Ավտոմեքենայի վարորդ Կ. Ա.-ն  (ծնվ. 1989 թ) տեղափոխվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: :

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
 

← Վերադառնալ ցուցակին