Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մաստարա գյուղի ոլորոններում (լրացված)

17:00 / 30.08.2014

Օգոստոսի 30-ին, ժամը 17.54-ին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի 34 DR 425 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Բ. Մ.) Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածում (82-րդ կմ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը:

ՃՏՊ հետևանքով ուղևորներ`  Մ. Խ.-ն (ծնվ. 1959 թ., ք. Թալին), Ն. Մ.-ն (ծնվ. 1965թ., ք.Երևան), Ա. Մ.ն  (ծնվ. 1958 թ., ք.Երևան) և Մ. Մ.-ն (ծնվ. 1956 թ., ք.Երևան) ստացել են մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կանխել գազի արտահոսքը, ավտոմեքենայից դուրս բերել Մ. Խ.-ին, Ն. Մ.-ին և Ա. Մ.-ին, ովքեր տեղափոխվել են Թալինի ԲԿ, որտեղ Մ. Խ.-ի և Ն.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Ա. Մ.-ի և Մ. Մ.-ի առողջական վիճակը` բավարար:
 

← Վերադառնալ ցուցակին