Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ջաջուռ-Սպիտակ ավտոճանապարհին

17:35 / 29.05.2014

Մայիսի 29-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ-Սպիտակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-7» միջպետական ավտոճանապարհի Ջաջուռ-Սպիտակ հատվածի 5-րդ կմ-ին Գ.Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 70LV900 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 10մ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենայի մարտկոցը և դադարեցրել՝ գազի արտահոսքը, ինչպես նաև օգնել մոտեցնել քարշակ ավտոմեքենային:

← Վերադառնալ ցուցակին