Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բաղրամյան-Շենիկ ճանապարհին

13:43 / 29.05.2014

Մայիսի 29-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Շենիկ-Բաղրամյան միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «Մոսկվիչ» մակնիշի 11 ԼՏ 818 պետհամարանիշի և «Օպել վեկտրա» մակնիշի 29 ՍՕ 985 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչից մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա. Պ.-ն (ծնվ. 1990 թ.), Գ. Վ.-ն (ծնվ. 1964 թ.), Ի. Թ.-ն (ծնվ. 1996 թ.), Հ. Մ.-ն (ծնվ.1991 թ.) և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ս.-ն (ծնվ. 1984 թ.), տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:


← Վերադառնալ ցուցակին