Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

13:32 / 29.05.2014

Մայիսի 29-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Արփի-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի 33 DU 675 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը: 
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայի վարորդ Վ. (ծնվ.1945 թ.) և ուղևոր Ա. (ծնվ. 1954թ.) Հ.-երը ավտոմեքենայից դուրս են բերվել ափամերձ հատված: Այնուհետև հրշեջ-փրկարարները Վ. և Ա. Հ.-երին բարձրացրել են պատնեշի (մոտ 4 մ) վրայով և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:



 




 

← Վերադառնալ ցուցակին