Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ալավերդի քաղաքում (լրացված)

18:40 / 26.05.2014

Մայիսի 26-ին, ժամը 09.40-ից մինչև ժամը 19.30-ը 7 հրշեջ-փրկարար Թումանյան-Քարկոփ հատվածում՝ Դեբեդ գետի երկայնքով, իրականացրել են Ա. Թ.-ի որոնողական աշխատանքները, որոնք ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 27-ին:
***
Մայիսի 24-ի ժամը 09.30-ից 19.03-ն ընկած ժամանակահատվածում Թումանյան-Քարկոփ հատվածում՝ Դեբեդ գետի երկայնքով, 8 հրշեջ-փրկարար իրականացրել են Ա. Թ.-ի որոնողական աշխատանքները, որոնք ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 25-ի առավոտյան:
***
Մայիսի 18-ին, ժամը 09.25-ին Ա.Թ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 20.25-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 19-ի առավոտյան:

 
***

Մայիսի 17-ին, ժամը 10.00-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 20.35-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

***

Մայիսի 16-ին, ժամը 10.24-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 20.30-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 17-ի առավոտյան:

 

***
 

Մայիսի 15-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և 5 ջրափրկարար: 

Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում:

Դեբեդ գետի երկայնքով սկսվել են գետում հայտնված «ՎԱԶ 21011» մակնիշի ուղևորներ Ա. Թ.-ի (1989թ.) և Ա. Բ.-ի (1983թ.), որոնց գետը քշել էր, որոնողափրկարարական աշխատանքները:
Հրշեջ-փրկարարները Սանահինի ե/գ կայարանի մոտակայքում՝ գետում հայտնաբերել են Ա. Բ.-ի դին, իսկ ջրափրկարարները ջրից դուրս են բերել այն: 

Ժամը 20.40-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 16-ի առավոտյան:

 

← Վերադառնալ ցուցակին