Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արագածոտնի մարզում. կա տուժած

23:44 / 24.05.2014

Մայիսի 25-ին, ժամը 00.39-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 99 PP 299 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1964 թ. ծնված Վ. Ա.-ը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել Ապարանի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին