Նորություններ
Պատահարներ
Ավտոմեքենան ընկել է առուն
13:08 / 24.05.2014
Մայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունքի մարզի Գորիս քաղաքի Սաթյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է առվի մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ԲՄՎ 323» մակնիշի 29 OL 941 պետհամարանիշով ավտոմեքենան: