Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրիում

05:35 / 24.05.2014

Մայիսի 24-ին, ժամը 06.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում՝ Արվեստի ակադեմիայի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 32 ՍՏ 830  և «Մերսեդես» մակնիշի 80 ՍՍ 222 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևոր տեղում մահացել են, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1990 թ. ծնված Հ. Ա.-ը, հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը:

      

← Վերադառնալ ցուցակին