Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին

20:51 / 23.05.2014

Մայիսի 23-ին, ժամը 21.51-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան - Գյումրի 84-րդ կմ-ի հատվածում «Նիսսան» մակնիշի 24ՏԼ777 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ. ծնվ.1957թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 10 մ գլորվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ.Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը:
 

← Վերադառնալ ցուցակին