Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արտաշատ քաղաքում (լրացված)

15:50 / 22.05.2014

Մայիսի 22-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 92 PS 999 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Մ.) դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել» մակնիշի 34 PU 209 պետհամարանիշի  ավտոմեքենային:

Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1951 թ. ծնված  Խ. Գ.-ին և ուղևոր`  1958 թ. ծնված  Ա. Հ.-ին,  ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել: :

 

← Վերադառնալ ցուցակին