Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

19:32 / 30.04.2014

Ապրիլի 30-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի Շամպայն Գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 35 OV 496 և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 SC 983 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

«ԲՄՎ»-ի վարորդ Վ. Ա.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարացրել են գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին