Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին

21:49 / 29.04.2014

Ապրիլի 29-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-28 ավտոճանապարհին՝ Հրազդան-Ծաղկաձոր 1-ին կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Լեքսուս» մակնիշի 04TT040 (վարորդ՝ Վ. Պ.) և «Տոյոտա կորոլա» մակնիշի 861ԼՕ43 պետհամարանիշներով ավտոմեքենաները. ինչից Ռ. Ճ.-ը (ծնվ. 1986թ.), Գ. Ս.-ը (ծնվ. 1984թ.) և Վ. Պ.ը (ծնվ. 1995թ.) հոսպիտալացվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ Ռ.Ճ.-ի և Գ.Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Վ.Պ.-ինը՝ բավարար:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

← Վերադառնալ ցուցակին