Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս են բերվել երթևեկելի հատված

15:10 / 23.04.2014

Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ում «Վոլկսվագեն» մակնիշի 34 LՏ 237 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և առջևի հատվածով կախվել հարակից ձորակը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտէ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին