Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Լոռու մարզում

18:49 / 22.04.2014

Ապրիլի 22-ին, ժամը 19.44-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան 13-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 634 և «ԿամԱԶ» մակնիշի 22 OL 048 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Լ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին