Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արգավանդ-Փարաքար հատվածում

04:40 / 22.04.2014

Ապրիլի 22-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Մ-5 ավտոճանապարհի Արգավանդ-Փարաքար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Օպել Աստրա մակնիշի 20LS868 , Օպել Վեկտրա մակնիշի 31ՕԼ021 և Տոյոտա Լանդ Կրուզեր մակնիշի 19ՏԼ731 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից Հ. Գ.-ը (ծնվ. 1982թ.) և Ս. Ղ.-ը (ծնվ. 1955 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մալաթիա ԲԿ: 
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին