Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան գլորվել է ձորը

17:00 / 15.04.2014

Ապրիլի 15-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Եղեգնաձոր հատվածի 83 կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34AL175 պ/հ ավտոմքենան (վարորդ՝ Հ.Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել ձորը, ավտոմքենայում գտնվող 6 քաղաքացիները (2-ը անչափահաս) չեն տուժել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին