Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում

12:39 / 15.04.2014

Ապրիլի 15-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ  որ Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գաջեգործների փողոցում` թիվ 76 հասցեի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 61 UT 104 պետհամարանիշի և «ԳԱԶ 53» մակնիշի 22 ԼՍ 135 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինս կողաշրջվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի 81 VD 111 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1990 թ. ծնված Ա. Բ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը:






← Վերադառնալ ցուցակին