Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Շենգավիթ վարչական շրջանում

17:07 / 14.04.2014

Ապրիլի 14-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ սպորտդպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Տարոնցի փոողցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 1724L և «ԴԱԵՎՈՒ» մակնիշի 937 ՍՍ 63 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «ԴԱԵՎՈՒ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1972 թ. ծնված Ա. Ի.-ը, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալաով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
 

← Վերադառնալ ցուցակին