Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արարատում

17:10 / 13.04.2014

Ապրիլի 13-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Թուխ Մանուկի լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. Ֆորդ տրանզիտ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ֆորդ տրանզիտ մակնիշի 636ՕT61 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչից տեղում զոհվել է անձը չպարզված քաղաքացի:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Ս. Թ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել զոհված քաղաքացու դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

← Վերադառնալ ցուցակին