Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին

20:13 / 11.04.2014

Ապրիլի 11-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հ-6» միջհամայնքային ավտոճանա­պարհի Եղվարդ-Աշտարակ հատվածի 7 կմ-ում, բախվել են Օպել մակնիշի 34 NT 318 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս. ծնվ. 1961 թ.) և ՎԱԶ-2108 20 TԼ 280 պետհամարանիշի  մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասելը՝ տեղի ուժերով ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել ուղևոր` 1990 թ. ծնված Ֆ. Գ.-ն, վարորդ` 1987 թ. ծնված Ա.Մ.-ն, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջինս մահացել է:
Բժիշկները  Ֆ.Գ.-ի առողջական վիճակը գնա­հա­տել են միջին ծանրության:
«Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել նաև Օպել մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Ս. Ս.-ն և 1990 թ. ծնված Լ. Ս.-ն, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և տեղափոխել ավտոքարշակի վրա: 







← Վերադառնալ ցուցակին