Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

21:27 / 08.04.2014

Ապրիլի 8-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՎԱԶ-21015» մակնիշի 35 DS 012 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերվել 2 ավտոմեքենա` 6 ուղևորներով:


***

Ապրիլի 8-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (29-րդ կմ) «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի 31 ՍՍ 346 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:

← Վերադառնալ ցուցակին