Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Հրազդան քաղաքում

17:43 / 03.04.2014

Ապրիլի 3-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ե/գ «Հրազդան»կայարանում տեղի է ունեցել ՃՏՊ` «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է ե/գ ուղիների վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքերում, Կենտրոն թաղամասում՝ ե/գ կայարանի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի Լ0912 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել երկաթուղային գծերի վրա, ինչից վարորդ Գ. Գ.-ն  (ծնվ. 1973թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր և արգելափակվել ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարներն տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մասնավոր ավտոմեքենայով տեղափոխել Հրազդան քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան, այնուհետև՝ ուղղել և հեռացրել երկաթգծերից:






 

← Վերադառնալ ցուցակին