Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Այնթափ գյուղում

00:06 / 03.04.2014

Ապրիլի 3-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են  «ԿամԱԶ» մակնիշի 580 OU 64 և «ԳԱԶ 24» մակնիշի 34 UT 437 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`  «ԳԱԶ 24» ավտոմեքենայի ուղևոր Գ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 24» ավտոմեքենայի վարորդ Հ. Հ.-ին և ուղևոր` 1967 թ. ծնված Ս. Հ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին