Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում

11:43 / 02.04.2014

Ապրիլի 2-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ բախվել են «ՄԱԶ» մակնիշի 257 US 29 պետհամարանիշով ավտոկռունկը և «ՎԱԶ-21015» մակնիշի 01 US 015 պետհամարանիշով ավտոմեքենան: «ՄԱԶ» մակնիշի 257 US 29 պետհամարանիշով ավտոկռունկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1966 թ. ծնված Գ. Ս.-ը, տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները դին ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

← Վերադառնալ ցուցակին