Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Չարենցավան քաղաքում

12:46 / 29.03.2014

Մարտի 29-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս (Հ-7) ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-210112» մակնիշի 35 OS 048 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1996 թ. ծնված Գ. Ս.-ը և ուղևորներ՝ 1997 թ. ծնված Ս. Ս.-ը, 1997 թ. ծնված Հ. Շ.-ը և 1997 թ. ծնված Գ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Չարենցավան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

← Վերադառնալ ցուցակին