Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում

23:43 / 28.03.2014

Մարտի 28-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ  Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Պարույր Սեվակ գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան – Մեղրի 73-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 65ՕԼ343 (վարորդ՝ Ա. Մ., ծնվ.1976թ.), 21ԼՍ507  (վարորդ՝ Կ. Հ., ծնվ.1963թ.) և «ԿԱՄազ» մակնիշի 09ՍԼ973 պետհամարանիշներով (վարորդ` Ս. Կ., ծնվ.1966թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով Ա.Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին