Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Արարատ քաղաքում

07:00 / 28.03.2014

Մարտի 28-ին, ժամը 06.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհին` Զոդ թաղամասի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 DU 839 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդին ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Արարատի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

← Վերադառնալ ցուցակին