Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Վայք հատվածի 79-րդ կմ-ի մոտակայքում

12:51 / 26.03.2014

Մարտի 26-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Վայք հատվածի 79-րդ կմ-ի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 446 ԼՏ 53 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ)
Մինչ հրշեջ-փրկարար­ների կանչի վայր հասնելը վարորդ` 1951 թ. ծնված Ռ. Մ.-ն տարբեր մարմնական վնաս­վածք­ներով տեղափոխվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

← Վերադառնալ ցուցակին