Նորություններ

Պատահարներ

Գեղարքունիքի մարզում ավտոմեքենա է կողաշրջվել

23:54 / 25.03.2014

Մարտի 25-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` 1992 թ. ծնված Ջ. Ա.-ը, 1991 թ. ծնված Գ. Ս.-ը, 1982 թ. ծնված Ռ. Գ.-ը և 1993 թ. ծնված Ս. Ա.-ը տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ:

Բժիշկները Ռ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան:
 

← Վերադառնալ ցուցակին