Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին

18:02 / 25.03.2014

Մարտի 25-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 34 DL 129 և «Մերսեդես» մակնիշի 29 SO 304 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Վոլցվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1989թ. ծնված Տ. Մ.-ը հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին