Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սարալանջի խճուղում

19:28 / 20.03.2014

Մարտի 20-ին, ժամը 19.22-ին քաղաքացի Խաչատրյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ-Ի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2172» մակնիշի 33LD336 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվելով էլ. սյանը` շրջվել, ինչից վարորդ Ա. Մ.-ը (ծնվ. 1988թ.) և ուղևոր Ժ. Ա.-ը (1977թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնելով հոսպիտալացվել են «Քանաքեռ-Զեյթուն», այնուհետև` «սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոններ, որտեղ Ժ.Ա.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Ա.Մ.-ի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:  

← Վերադառնալ ցուցակին