Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բազմաբերդ-Թալին ավտոճանապարհին

15:42 / 20.03.2014

Մարտի 20-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 1-ին կմ-ին Բազմաբերդ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 29 ՍՍ 711 (վարորդ՝ Ա. Ղ.) և «Դաֆ» մակնիշի 9551 (վարորդ՝ Կ. Ղ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ղ.-ը (ծնվ.1980թ.), ուղևորներ՝ Կ. Մ.-ը (ծնվ.1965թ.) և Ք. Կ.-ը (ծնվ.1977թ.) հոսպիտալացվել են Թալինի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին