Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Շուլավեր գյուղի մոտակայքում

15:26 / 20.03.2014

Մարտի 20-ին, ժամը 15.10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Մառնեուլի – Թբիլիսի ավտոճանապարհին` Շուլավեր գյուղի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի (վարորդ` Ա. Մկրտչյանը) 34 MS 779 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին. ինչից վարորդ Ա.Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մառնեուլիի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին