Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Ջաջուռ գյուղում (լրացված)

20:46 / 19.03.2014

Մարտի 19-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի 28 ՏՏ 261 պետհամարանիշի ավտմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի 39 ԼՕ 499 պետհամարանիշի բեռնատարին, ինչից «ԳԱԶ-3110» մակնիշի ա/մ վարորդ` 1950 թ. ծնված Ս. Շ.-ը, ուղևորներ` 1951 թ. ծնված Մ. Մ.-ն և 1952 թ. ծնված Վ. Գ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին