Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը

18:37 / 21.01.2014

Հունվարի 21-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 8-րդ կմ-ում "Վազ-2121" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները "Վազ-2121" մակնիշի 02ՕԼ199 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ն., ծնված 1974 թ.) դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին