Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կա տուժած

18:59 / 20.01.2014

Հունվարի 20-ին, ժամը 18.54-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհին՝ Աշտարակ-Ապարան հատվածում (13-րդ կմ), տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Միցուբիշի» մակնիշի 33 ՏԼ 873 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած 1964 թ. ծնված Ի. Ղ. հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին