Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Տ. Պետրոսյան փողոցում

18:09 / 08.01.2014

Հունվարի 8-ին, ժամը 18.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայրում է գտնվել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Մ. Հ., ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
 

← Վերադառնալ ցուցակին