Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Տաշիր քաղաքում

16:27 / 05.01.2014

Հունվարի 5-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում <Մերսեդես> մակնիշի 34SS382 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության  ծառայության աշխատակիցներն ավտոմեքենայից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս են բերել վարորդ՝ 1971թ. ծնված Ա.Բ.-ին և 2004թ. ծնված Խ. Բ.-ին և տեղափոխել Տաշիր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին