Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մաշտոցի պողոտայում

01:59 / 05.01.2014

Հունվարի 5-ին, ժամը 01.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 55 ՕՍ 855 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Ա. և ուղևոր՝ 1977 թ. ծնված Զ. Ս. տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա:

Բժիշկները Գ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Զ. Ս.-ինը՝ ծանր:
 

← Վերադառնալ ցուցակին