Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արմավիրի մարզում

12:31 / 04.01.2014

Հունվարի 4-ին, ժամը 12.22-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Թումանյան և Պատկանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 05 ՍԼ 537 և «Մերսեդես» մակնիշի 35 РՕ 993 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Մ. և ուղևորներ՝ 1979 թ. ծնված Ս. Գ., 2009 թ. ծնված Լ. Մ. տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վաղարշապատ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին