Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Սարալանջի պողոտայում

02:15 / 02.01.2014

Հունվարի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ դեպի Ավետիսյան փողոց,տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 32ՕՍ863 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը, ինչից ուղևոր՝ 1986թ. ծնված Ա. Կ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցների և տեղի ուժերով տուժածը տեղափոխվել են Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված վարորդ Ռ. Ա.-ին (մոտ 35 տ.), ով տարբեր մարմնական վնասվածքներով նույնպես տեղափոխվել է Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

← Վերադառնալ ցուցակին