Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Մեղրի-Շվանիձոր ավտոճանապարհին

18:49 / 01.01.2014

Հունվարի 1-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Մեղրի-Շվանիձոր հատվածի 0,5 կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահատված հանգամանքներում Մերսեդես մակնիշի 23ԼՕ437 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչից 1979թ. ծնված Ս. Դ.-ն, 1980թ. ծնված Մ. Մ.-ն, 1978թ. ծնված Մ.Մ.-ն և 1982թ. ծնված Ն. Հ.-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Ագարակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները Ս.Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածներինը բավարար:

← Վերադառնալ ցուցակին