Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իջևան - Նոյեմբերյան ավտոճանապարհին

19:00 / 30.12.2013

Դեկտեմբերի 30-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջևան – Կայան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան - Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Մերսեդես մակնիշի 79ZZ099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ջ., ծնվ.1979թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Դ.Ջ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Իջևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին