Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Տավուշի մարզում
19:00 / 30.12.2013
Դեկտեմբերի 30-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կայան-Իջևան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Մերսեդես մակնիշի 79 ZZ 099 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ՝ 1979 թ. ծնված Դ. Ջ. տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Իջևան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.27-ին, մարվել՝ 19.36-ին: