Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

13:00 / 30.12.2013

Դեկտեմբերի 30-ին, ժամը 12.57-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորաշեն-Ծովազարդ 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ-Սևան 19-րդ կմ-ում բախվել են «Վազ 2107» մակնիշի 34SS531 (վարորդ՝ Ռ. Վ., ծնվ. 1981 թ) և «Գազ 3110» մակնիշի 30SU658 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Ա., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս. Ս.-ը (ծնվ. 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքարզկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

 

← Վերադառնալ ցուցակին