Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ ՈԻշի գյուղի ոլորաններում(լրացված)

20:45 / 26.11.2013

Նոյեմբերի 26-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի ՈԻշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օդեսայից Երևան ուղևորվելիս "Ռենո" մակնիշի AB 1725 BB պետհամարանիշով բեռնատարը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300մ գլորվելով հարակից տնամերձ հողամասերը` վնասել տներից մեկի բակում կայանված "ՎԱԶ-2106" 88 VO 889 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչպես նաև հացատան պատն ու ծածկը:
ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Նիկոլայ Կառնեյչուկը (ծնվ. 1962 թ.), հայտնվել է ավտոմեքենայի խցիկի տակ և ստացված վնասվածնքերից տեղում մահացել:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել զոհվածի դին:

 

← Վերադառնալ ցուցակին