Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Նորատուս գյուղում (լրացված)

10:07 / 26.11.2013

Նոյեմբերի 26-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Նորատուս ավտոճանապարհի 30-րդ կմ-ում "Սուզուկի Վիտառա" մակնիշի 519313 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա հողամասը:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի վարորդ` 1985թ. ծնված Ա. Խ.-ին և ուղևորներ՝ 1995 թ. ծնված Ա. Խ.-ին, 1967թ. ծնված Գ. Խ.-ին, 1986 թ. ծնված  Ա. Ս.-ին, 1978 թ. ծնված Ա. Ղ.-ին  տեղափոխել են Գավառի ԲԿ, որտեղ վարորդը` ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Բժիշկները 1995 թ. ծնված Ա. Խ.-ի վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածներինը` բավարար:

 

← Վերադառնալ ցուցակին